Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ինչ իմանաս. մեկ էլ տեսար

Ինչ իմանաս. մեկ էլ տեսար
04.02.2019 | 16:16

Մարտի 4-15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի միայն կանանց ընտրանին: Մեր հավաքականը հրավերը ստացել է շնորհիվ նրա, որ անցած տարի կայացած օլիմպիադայում ցույց է տվել բարձր արդյունք:

Ցավալի է, բայց փաստ, որ առաջնությանը չի մասնակցի տղամարդկանց մեր ընտրանին, որն առնվազն վերջին երկու տասնամյակում համաշխարհային շախմատում եղել է տոն տվողներից մեկը: Բոլոր դեպքերում հույսներս վերջնականապես չկորցնենք, քանզի ՖԻԴԵ-ի հրապարակած ցանկում մեր ընտրանին հիշատակվում է որպես երկրորդ պահեստային թիմ: Ինչ իմանաս, մեկ էլ տեսար:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ